Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

Աղոթարան

Աղոթարան
12.09.2017 | 00:04

Հանուն Քո տասներկու սուրբ առաքյալների և նրանց աշակերտների ողորմի՛ր, Տե՛ր:
Հանուն սուրբ Հռիփսիմյանց և Գայանյանց, Աստվա՛ծ, ողորմի՛ր բազմամեղիս:
Հանուն սուրբ Գրիգորի և նրա լուսավոր զավակների, որոնց միջոցով ճանաչեցինք մեր Փրկչին, որոնց միջոցով հալածեցիր դևերի բազմությունը Հայաստան աշխարհից. այժմ էլ սատանայի՛ն հալածիր մեր մերձակայքից:


Մեսրոպ ՎԱՐԴԱՊԵՏ

Դիտվել է՝ 2098

Մեկնաբանություններ